Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրենք պետք է ստիպեն Միացյալ Նահանգներին կատարել հունիսի 18-ին ստորագրված հրադադարի հուշագիրը։Այս մասին Փեզեշքիանը նշել է X-ի գրառման մեջ։ «Ստորագրված հուշագիրն Ազգային անվտանգության խորհրդի անդամների կոլեկտիվ իմաստության արդյունքն էր, և բոլոր անդամները համաձայն են դրա հետ։ Կարծում եմ՝ այս հուշագիրը ապագայում կդառնա մեր արտաքին հարաբերությունների ծանրության կենտրոնը», — ասել է Փեզեշքիանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի ամերիկյան կողմը հավատարիմ մնա իր ստորագրած պարտավորություններին։ «Մենք պետք է փորձենք ստիպել թշնամուն հետևել ստորագրածին»,- ասվում է գրառման մեջ։ Փեզեշքիանը կարծիք է հայտնել, որ հուշագիրը կուժեղացնի երկրի, տարածաշրջանի և Իրանի դաշնակիցների անվտանգությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9812

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով