Պուտինի մրցակիցը մեկնել է Ֆրանսիա

Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու և ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նադեժդինը հայտարարել է, որ լքել է Ռուսաստանը։ Նա Փարիզից տեսանյութ է հրապարակել իր տելեգրամյան ալիքում։ «Լավ նորություններ կան։ Ես ողջ եմ և ազատության մեջ։Ցավոք, առայժմ ոչ թե Ռուսաստանում։ Այժմ պետք է տեղում կողմնորոշվել, հասկանալ, թե ինչպես ապրել հետո։ Ավելի ուշ կգրեմ իմ պլանների մասին»,– հայտարարել է նա։ 2024 թվականին Նադեժդինը փորձել էր մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին։ ԿԸՀ-ն նրան թույլ էր տվել ստորագրահավաք իրականացնել, սակայն հետագայում մերժել էր գրանցումը՝ պատճառաբանելով անվավեր ստորագրությունների մեծաքանակ լինելը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9833

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով