Նախագահը փոխվարչապետեր ու նախարարներ է նշանակել

Նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետ։ Նախագահի հրամանագրով նշանակվել են Արսեն Թորոսյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարար, Սրբուհի Գալյանը՝ արդարադատության նախարար, Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարար, Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար, Համբարձում Մաթևոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարար, Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարար, Դավիթ Խուդաթյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար։ Իսկ Դավիթ Թադևոսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9833

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով