Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 3748-ի, հիվանդությունից մահացել է 1657 մարդ: Այդ մասին նշվում է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 74 նոր դեպք, 36 մահ, ապաքինվել է 42 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։



