Չինաստանի իշխանությունները երկրի հարավարևմտյան Սիչուան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանել են շուրջ 65 հազար մարդու։ Պաշտոնական տվյալներով նշվում է, որ օգոստոսի 1-ին հորդառատ անձրևները կրկին տեղացել են նահանգի մի շարք քաղաքներում։ Առանձին շրջաններում մեկ օրվա ընթացքում տեղացել է մինչև 186 մմ տեղումներ։ Պաշտոնական տվյալներով՝ Սիչուան նահանգում մայիսից տեղի ունեցած ջրհեղեղների պատճառո տարհանվել է 881 հազար մարդ։



