Երեկ 9-րդ գումարման Ազգային ժողովն սկսեց աշխատանքները: Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, Էթիկայի հանձնաժողովի ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Նոր խորհրդարանում մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստացել է 105 մանդատներից 64-ը: Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը երկրորդ տեղում է, ունի 29 մանդատ: Ազգային ժողովում 12-հոգանոց խմբակցություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավարն է Արուսյակ Մանավազյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքինը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» դաշինքը Աննա Գրիգորյանը: ՔՊ վարչությունը նոր Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, տեղակալների թեկնածուներ՝ Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին: Իշխող կուսակցության վարչությունն ընտրել է նաև 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, բայց եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։ Անդրանիկ նիստն առանց լարվածության չանցավ: Զրուցել ենք ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հասմիկ Հակոբյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



