Հորմուզի նեղուցում մեկ ամսվա ընթացքում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը հայտնել է, որ Օմանի ափերի մոտ արկը հարվածել է վերոհիշյալ նավին։ Անվտանգության ոլորտի խորհրդատվական Vanguard Tech և Marisks կազմակերպությունները նույնականացրել են նավը՝ որպես GasLog ընկերության գազատար նավ։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը դուրս էր գալիս նեղուցից։ Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել, և նավը պատրաստ է շարունակել նավարկությունը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ում համար էր նախատեսված նավի վրա գտնվող հեղուկացված բնական գազը և արդյո՞ք միջադեպն ազդել է մատակարարումների վրա։



