425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձ։ Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։ Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10207

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով