Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիդդայի Աբդուլազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանում։ Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Մեքքայի շրջանի փոխնահանգապետ Միշալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեսպան Էմրուլլահ Իշլերը և Ջիդդայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուստաֆա Ունալը։ Աշխատանքային այցի շրջանակում Էրդողանը Մեքքայում հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10212

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով