Սևանա լճի հանրային լողափում oգոստոսի 5-ին՝ ժամը 15։35-ին, հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խողդվող երեխայի։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ ջրափրկարարները մոտ 10 մ հեռավորությունից 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ։



