Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ պայքարի օրակարգով ընդդիմադիր քննարկումները սկսվել են, հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Իսկ ո՞ր ուժերի հետ են քննարկումները, նա չի շտապում ասել, միայն նշում է, որ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հունիսի 7-ի ընտրություններից հետո դեռ չի հանդիպել: Այս հանդիպումներին զուգահեռ՝ խորհրդարանում շարունակվում է փոխխոսնակների ընտրությունը։ Հայկ Կոնջորյանն արդեն ընտրվել է ԱԺ փոխխոսնակ, հերթում Վահագն Ալեքսանյանն է։ Զրուցել ենք «Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



