Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել

Եկատերինբուրգում մահափորձ է կատարվել ռուսական «Ուպիր» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Ուրալդրոնզավոդ» ընկերության գործադիր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի նկատմամբ. նա ծանր վիճակում է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններում իր աղբյուրին։ Պայթեցվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը, ենթադրաբար, տեղափոխում էր Տկաչուկին. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Պայթյունի հետևանքով զոհվել է Տկաչուկի թիկնապահը։ Հարուցվել է քրեական գործ։ 2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ն արտադրում է իր սեփական «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ՌԴ զինվորականների կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10044

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով