Օգոստոսի 6-7-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրերս, անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման խոչընդոտներին ու սահմանափակումներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ Հայաստանի օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու է։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, և եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն, իսկ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Փաշինյանը զգուշացրել է, որ եթե այդ հարցերն արագ լուծում չստանան, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ինքը մեկնում է Չոլպոն-Ատա՝ ԵԱՏՄ հարթակն օգտագործելու և հայկական օրակարգի բոլոր խնդիրները բարձրաձայնելու համար։ Այս և այլ հարցեր քննարկել ենք քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



