Ուգանդայի գավաթի լավագույն ֆուտբոլիստը զոհվել է

Ուգանդայի առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Վիլլայի» ավագ Դևիդ Օվորին մահացել է Կամպալայում անհայտ անձանց հարձակման հետևանքով։ Տեղեկությունների համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստի վրա հարձակվել են օգոստոսի 4-ի երեկոյան՝ նրա տան հարևանությամբ՝ Մակինդայե շրջանում։ Օվորին ստացել է ծանր վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց, սակայն հաջորդ օրվա առավոտյան մահացել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նա խաղում էր պաշտպանի և կիսապաշտպանի դիրքերում։ 2024 թվականին նա օգնել էր «Վիլլային» 20 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնալ Ուգանդայի չեմպիոն։ Իսկ 2026 թվականի մայիսին ճանաչվել էր Ուգանդայի գավաթի լավագույն պաշտպան։ Տարբեր տարիներին Օվորին հանդես է եկել նաև Իսպանիայի «Վելես» և Շվեդիայի «Ուտսիկտենս» ակումբներում։ «Վիլլայի» կազմում իր վերջին հանդիպումը նա անցկացրել էր օգոստոսի 1-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10228

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով