Մեծ Բրիտանիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթը

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ընդգրկել է վեց լցանավ: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում է Բրիտանիայի ֆինանսական պատժամիջոցների իրականացման վարչության (OFSI) հաղորդագրությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև հեղուկացված բնական գազի փոխադրման Arctic Express լցանավը և Perseas, Torvian, Asteras, Visund և Zenturo նավթի լցանավերը։ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաև Ozon բանկի և ևս հինգ վարկային կազմակերպությունների նկատմամբ՝ Ռոսէքսիմբանկի, «Центр-инвест» բանկի, «Ռեալիստ» բանկի, «Ստավր» բանկի և «Տելեպորտ» բանկի դեմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10233

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով