Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացավ ԱԺ-ի կայքէջից։ Շնորհավորական ուղերձում Ռիկսդագի խոսնակը նշել է, որ Շվեդիան և Հայաստանն ունեն գերազանց հարաբերություններ՝ ընդգծելով երկու երկրների միջև հասարակության բոլոր մակարդակներում ձևավորված համագործակցության և փոխանակումների պատմությունը։ Անդրեաս Նորլենը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների և սկզբունքների վրա, շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10237

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով