ՌԴ-ն հարաբերությունների մի ձև է պատկերացնում՝ դու իմ ստրուկն ես կամ իմ թշնամին

Նոր խորհրդարանում որևէ ինքնուրույն արևմտամետ կամ ժողովրդավարական ընդդիմադիր ուժ ներկայացված չէ։ Այս ուժերը չկարողացան համոզել ընտրողին, որ իրենց տրված ձայնը չի կորչի, և նրանց հնարավոր ընտրազանգվածի մի մասը ռազմավարական քվեարկություն կատարեց ՔՊ-ի օգտին։ Սակայն դրանից հետո ձևավորվել է ավելի մեծ խնդիր։ Եթե ՔՊ-ն վաղը կորցնի իշխանությունը, ո՞վ է դառնալու դրա հիմնական այլընտրանքը։ Արդյո՞ք իշխանությունը կարող է փոխանցվել այն քաղաքական ճամբարին, որի հետ կապված են նախկին համակարգի վերադարձի, ռուսական ազդեցության և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության մտավախությունները։ Խորհրդարանից դուրս մնացած ուժերի անելիքը միայն Նիկոլ Փաշինյանին քննադատելը չէ։ Նրանք պետք է հանրությանը ներկայացնեն մի ճանապարհ, որով ՔՊ-ի դարաշրջանի ավարտը չի վերածվի տիտղոսակիր ընդդիմության իշխանության գալու։ Կարո՞ղ են այս ուժերը միավորվել, պահպանել ինքնուրույնությունը, համագործակցել իշխանության հետ ռազմավարական հարցերում և միաժամանակ դառնալ նրա իրական ժողովրդավարական այլընտրանքը։ Եվ արդյո՞ք առաջիկա ՏԻՄ ընտրությունները նրանց վերջին հնարավորությունը չեն՝ քաղաքականապես վերակազմավորվելու և 2028 թվականի Երևանի ընտրություններին պատրաստվելու համար։ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռեժիսոր, պրոֆեսոր, հանրային գործիչ Ռուբեն Բաբայանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10144

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով