Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել է Սիրիայի առողջապահության նախարարության շտապօգնության վարչությունը։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է միկրոավտոբուսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը գործի է դրվել տրանսպորտային միջոցի ներսում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։



