Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունները, երկկողմ համագործակցության ուղղությունները, հարևան երկրների հետ հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Լիբանանում ստեղծված իրավիճակն ու Սիրիա-Լիբանան հարաբերությունները։ Բացի այդ, կողմերը քննարկել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացված «Ազգային համերաշխության և հասարակական միասնության ամրապնդման մասին» օրենքի նախագծի հնարավոր ազդեցությունը Սիրիայի վրա։



