Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանում ընդունեց Շվեյցարիայի «Սիոնին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էլդեր Ֆերեյրան՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը, սակայն 13-րդ րոպեին Ուինսլի Բոտելին վերականգնեց հավասարակշռությունը։ «Նոան» առաջ անցավ 20-րդ րոպեին՝ Գոռ Մանվելյանը Ֆերեյրայի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։ 26-րդ րոպեին «Սիոնի» պաշտպան Նիաս Հեֆթին հեռացվեց խաղադաշտից։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, «Սիոնին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Իլյաս Շուարեֆը։ 65-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Նոան»-ի պաշտպան Սթոուն Մամբոն։ «Նոան» պահպանեց հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորությունները, հանդիպումը Հայաստանի ֆուտբոլին բերեց 0.125 միավոր ՈւԵՖԱ-ի ազգային գործակիցների աղյուսակում։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին՝ Սիոն քաղաքում։ Մինչ այդ՝ օգոստոսի 9-ին, «Նոան» կմրցի «Շիրակի» հետ, իսկ «Սիոնը»՝ «Վադուցի»։



