Թաիլանդի Նոնթաբուրի նահանգի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով 2 ուսուցիչ զոհվել է, ևս 10 մարդ վիրավորվել է։ Դեպքից հետո կասկածյալը ինքնասպան է եղել։ Հրաձգությունը տեղի է ունեցել Բանգկոկից հյուսիս գտնվող Նոնթաբուրի նահանգի Բանգ Կրուայ շրջանում։ Ոստիկանությունը հաստատել է, որ հրաձիգը տվյալ դպրոցի աշակերտ էր։ Դեպքի հանգամանքները քննվում են։



