Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Իր ուղերձում Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը և ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։



