Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Օգտվելով այս հաճելի առիթից՝ կցանկանայի հայտնել իմ անկեղծ պատրաստակամությունն ու ձգտումը՝ շարունակելու մեր համատեղ աշխատանքը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ամրապնդմանն ու ընդլայնմանը տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների տեսլականների և ձգտումների իրականացման»,- իր ուղերձում նշել է Քուվեյթի ԱԳ նախարարը։



