ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Միրզոյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 5 օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 10-14-ը ներառյալ: Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը»,- նշված է որոշման մեջ:



