Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին Սիկորսկին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն։ Լեհաստանը կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը խորացնելու ճանապարհին»,- գրել է Լեհաստանի ԱԳ նախարարը։



