Ղազախստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին տեղեկացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Իր ուղերձում Երմեկ Կոշերբաևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդներին երկար դարեր կապող բարեկամական ամուր կապերի, ինչպես նաև երկու երկրների առաջնորդների միջև առկա փոխըմբռնման ու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ նրանց միջև առկա ռազմավարական գործընկերությունը հետագայում էլ կամրապնդվի բոլոր ուղղություններով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10232

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով