Մեծ Բրիտանիայում միգրանտների դեմ եռօրյա ցույցերն ուղեկցվել են բախումներով

Բրիտանական Թեթֆորդ քաղաքում եռօրյա բողոքի ցույցեր են անցկացվել միգրանտների դեմ, որոնց ընթացքում տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ: Այս մասին հաղորդում է Independent թերթը։ Հրատարակությունը գրում է, որ Նորֆոլքի կոմսության Թեթֆորդ քաղաքում երեք գիշեր անընդմեջ տեղի են ունեցել միգրանտների դեմ ուղղված անկարգություններ, որոնց ընթացքում փորձեր են արվել գրոհել այն տների վրա, որտեղ, ենթադրաբար, եղել են ապաստան խնդրողներ։ Ինչպես հաղորդում է Independent-ը, օգոստոսի 4-ի երեկոյան սկսված ակցիաների ընթացքում ցուցարարները կոտրել են պատուհաններն ու ցանկապատները, ինչպես նաև փորձել են մտնել բնակելի շենք, որտեղ կարող էին միգրանտներ գտնվել։ Իրավապահ մարմիններն ստիպված են եղել միգրանտներին տարհանել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Օգոստոսի 6-ի երեկոյան երկու մարդ է ձերբակալվել։ Վերջին երեք օրերին ձերբակալվածների թիվը հասել է հինգի։ Օգոստոսի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության մի քանի աշխատակից վնասվածքներ է ստացել։ Անկարգությունների պատճառ է դարձել տեղի բնակիչների դժգոհությունն իշխանությունների այն առաջարկից, որով նախատեսվում է քաղաքից ոչ հեռու գտնվող Barnham ավիաբազայում մինչև 3800 միգրանտ տեղավորել, ասվում է հոդվածում: 2025 թվականին ավելի քան 41 000 անօրինական ներգաղթյալ նավակներով Լա Մանշի նեղուցով ժամանել էր Մեծ Բրիտանիա. սա մեծությամբ երկրորդ ցուցանիշն է դարձել ռեկորդային 2022 թվականից հետո, երբ բրիտանական ափեր էր հասել ավելի քան 45 700 միգրանտ: Մեծ Բրիտանիայի իշխանություններն օրական մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսում ապաստան հայցողներին հյուրանոցներում տեղավորելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10240

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով