ՌԴ-ն կոնկրետ որոշում ունի Հայաստանի մասով․ չոքացնելու քաղաքականություն է վարում

Ապրանքների մակնշման ռուսաստանյան պաշտոնական «Честный ЗНАК» համակարգը արգելափակել է հայկական արտադրության ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը երկրի տարածքում։ Համակարգի պաշտոնական ներկայացուցիչների պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելվել է «Բջնի» հանքային ջրի, ինչպես նաև Հայաստանում արտադրված ևս երկու ոչ-ալկոհոլային ըմպելիքների 70 հազար շիշ ընդհանուր ծավալի խմբաքանակի իրացումը։ Պատճառը, ըստ պարզաբանման, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասն է։ Համակարգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հայ արտադրողները խախտել են Ռուսաստան ներմուծվող արտադրանքին ներկայացվող պարտադիր պայմանները։ Դրա հետ մեկտեղ սահմանափակումները վերաբերում են միայն այն խմբաքանակներին, որոնք արտադրվել են կոնկրետ ժամանակահատվածում։ Այս տարվա ապրիլին «Честный ЗНАК»-ը արգելափակել էր «Ջերմուկ» հանքային ջրի 338 հազար շշի իրացումը Ռուսաստանի տարածքում։ Մինչև ո՞ւր կհասնեն ՌԴ ճնշումները։ Զրուցել ենք քաղաքական վերլուծաբաններ Գագիկ Քամալյանի և Բագրատ Առաքելյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10240

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով