Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակաբանական իրավիճակը 2026 թ. օգոստոսի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ: Համաձայն միջազգային աղբյուրների՝ էբոլա վիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ուգանդայում և Ֆրանսիայում։ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն Օգոստոսի 3-ի տվյալներով՝ արձանագրվել է՝ • 3874 հաստատված դեպք, • 1751 հաստատված մահվան դեպք։ Ուգանդա 2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։ Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։ Ֆրանսիա Օգոստոսի 4-ի տվյալներով՝ արձանագրվել է՝ • 1 հաստատված դեպք։ Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10251

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով