ԱՄՆ-ում դատարանը Meta-ին պարտավորեցրել է վճարել 567 մլն դոլար

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը պարտավորեցրել է Meta կորպորացիային վճարել 567 միլիոն դոլար՝ հարթակների անչափահաս օգտատերերի հոգեկան առողջությանը վնաս պատճառելու գործով։ Այդ մասին նշվում է դատարանի որոշման մեջ։ «Դատարանը պարտավորեցնում է Meta-ին 567 միլիոն դոլար փոխանցել վնասի հետևանքների վերացման հիմնադրամին»,- ասվում է փաստաթղթում։ Դատարանը նման հիմնադրամի ստեղծումը անհրաժեշտ է համարել՝ պատճառված վնասի լայնածավալ հետևանքների պատճառով։ Կորպորացիան հայտարարել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն։ Դեռ մարտին երդվյալ ատենակալները եզրակացրել էին, որ Meta-ի հարթակները նպաստել են երեխաների հոգեկան առողջությանը վնաս հասցնելուն։ Բացի այդ, նրանք եկել էին այն եզրակացության, որ կորպորացիան թաքցրել է իրեն հայտնի տեղեկությունները՝ իր հարթակներում անչափահասների սեռական շահագործման դեպքերի մասին։ Այդ ժամանակ Meta-ին նաև պարտավորեցրել էին վճարել 375 միլիոն դոլարի տուգանք։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10267

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով