Գելենջիկում ԱԹՍ-ների վտանգի պատճառով լողափերը փակվել են

Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում միացել են տագնապի շչակները՝ ԱԹՍ-ների հարձակման սպառնալիքի պատճառով։ ՀՕՊ համակարգերի ակտիվ աշխատանքի ֆոնին՝ Գելենջիկի, ինչպես նաև Կաբարդինկայի և Դիվնոմորսկոյեի գյուղական շրջանների բոլոր լողափերը ժամանակավորապես փակվել են։ Քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովը հորդորել է պահպանել հանգստություն՝ ընդգծելով, որ մարդկանց անվտանգությունն ամեն ինչից վեր է։ Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդագրությունների, գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասի և ՌԴ այլ շրջանների երկնքում խոցվել է 397 անօդաչու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10300

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով