Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի հ. 31 շենքին հարակից տարածքում իրականացվել են առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինության քանդման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացավ Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքի պաշտոնական էջից, շինության քանդման աշխատանքների արդյունքում տարածքը ազատվել է ինքնակամ կառույցից՝ ապահովելով տարածքի պատշաճ օգտագործման և պահպանման համար անհրաժեշտ պայմանները։



