Իրանը շարունակում է բանակցություններ վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցի կառավարման իրավական կողմերի և նավագնացության ուղիների որոշման շուրջ: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ «Օմանի հետ բանակցություններ են ընթանում Հորմուզի նեղուցի կառավարման իրավական մեխանիզմների և նավագնացության ուղիների որոշման շուրջ, և մենք շատ մոտ ենք համաձայնությանը», – Արաղչիի խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Արաղչին ընդգծել է, որ գոյություն ունեցող երթուղին անընդունելի է Թեհրանի համար, և կողմերը պետք է մշակեն նոր երթուղի, ինչը ենթադրում է բազմաթիվ իրավական և տեխնիկական դժվարություններ: «Նոր երթուղի մշակելուց առաջ կքննարկվի ժամանակավոր երթուղի, որը կծառայի որպես ապագա երթուղու հիմք», – հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարը։



