Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։ Որոշումը պայմանավորված է Մոլդովայի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքի կործանման միջադեպով, որի համար Քիշնևը պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը։ «Այս միջադեպը Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և վտանգի է ենթարկել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Մոլդովան դատապարտում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և դրա հետևանքները մեր երկրի ու ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10927

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով