Անբարոյականություն է․ ընտրակաշառքով ընտրվածին ընտրում եք փոխխոսնակ

Երկու ամսով կալանավորվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Նա երկամսյա կալանքում գտվող Գագիկ Ծառուկյանի փեսան է, Արտաշատ համայնքի նախկին ղեկավարը: Տեսանյութից երևում է, թե ինչպես են իրավապահները, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտնում Աբրահամյանի առանձնատուն, պառկեցնում նրան, ձեռնաշղթաներ կապում ու տանում: Քննչականը հայտարարում է, որ 2023-ի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը «պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից»: Արգամ Աբրահամյանը մեղադրվում է պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար: Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։ Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ։ Զրուցել ենք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով