Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։ «Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնոցավան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։ Հրդեհը մեկուսացվել ժամը 14:42-ին է, մարվել՝ 15:07-ին։ Այրվել են տանիքից մոտ 50 քմ հատված և չորս արևային վահանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10729

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով