Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։ Արդյունքում՝ Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել 208 խորքային հորերի վերաբերյալ տեղեկատվություն՝ կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով: Միաժամանակ, «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Ապօրինի խորքային հորերի կասեցումների արդյունքում խնայվել է մոտ 1160լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 15,058,816խմ ջուր, ինչը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ծավալին՝ 15 մլն խմ:



