Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չափազանց դրական և արդյունավետ է գնահատել երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հետ յոթ ժամ տևած հանդիպումը։ Նրա խոսքով՝ քննարկման առանցքում են եղել Իրանին վերաբերող առանցքային հարցեր, այդ թվում՝ բնակչության սոցիալական ապահովման, զբաղվածության, բնակարանային ոլորտի խնդիրները և պատժամիջոցների հետևանքով առաջացած դժվարությունները։ Փեզեշքիանը նշել է, որ հանդիպման հիմնական ուղերձն ու ցուցումը վերաբերել է երկրում միասնության և համերաշխության պահպանմանը։



