Իրանում նշանակվել են ԶՈւ-ի և ԻՀՊԿ-ի 6 բարձրաստիճան հրամանատարներ

Իրանի գերագույն առաջնորդ և Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին առանձին հրամանագրերով նշանակումներ է կատարել երկրի ռազմական կառույցների առանցքային պաշտոններում։ Գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Վահիդին։ Նշանակման հետ միաժամանակ նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնը ստանձնել է գեներալ-մայոր Մոստաֆա Էյզդին։ Փոփոխություններ են կատարվել նաև ԻՀՊԿ ռազմածովային ուժերի և «Բասիջ» կազմակերպության ղեկավար կազմում։ Գեներալ-ծովակալ Ալի Ազմային նշանակվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, իսկ Հոսեյն Թայեբը՝ «Բասիջ» դիմադրության ուժերի կազմակերպության ղեկավար։ Նշանակումները տեղի են ունենում Իրանի ռազմական և անվտանգության կառույցների ղեկավար կազմում լայնածավալ վերադասավորումների ֆոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10673

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով