Պռոշյան բնակավայրում այրվել են հնամաշ անվադողեր․ ջերմահարվել պտղատու ծառեր

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում այրվում են խոտածածկույթ և ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 7000 քմ տարածքում այրվում են խոտածածկույթ, մոտ 30 խմ կուտակած հնամաշ անվադողեր․ ջերմահարվել են պտղատու ծառեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։41-ին

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10491

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով