Հորմուզի նեղուցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցների վերաբերյալ Իրանի նոր օրինագիծը մշակվում է երկարաժամկետ հեռանկարով և կոչված է թույլ չտալու ագրեսիայի կրկնությունն Իրանի դեմ, ինչպես նաև ամրապնդելու Թեհրանի դիրքերը Պարսից ծոցի տարածաշրջանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը: «Բանն այն է, որ մենք օրինագիծը մշակում ենք «ընդմիշտ», այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարով: Խոսքն այն մասին է, որ մենք ձգտում ենք թույլ չտալ իրադարձությունների կրկնություն՝ նման այն իրադարձություններին, որոնք կազմակերպեցին ԱՄՆ-ն և Իսրայելը մեր և ամբողջ տարածաշրջանի դեմ՝ ստեղծելով այս անկայունությունը: Խոսքն այդ նեղուցի ինքնիշխանության, սեփականության և կառավարման իրավունքի հարցում մեր դիրքորոշումների ամրագրման մասին է», – ընդգծել է Զոհրևանդը:



