Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Կոլումբիայի արևմուտքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թիվը հասել է 164-ի, սակայն կարող է աճել՝ հաշվի առնելով, որ փլատակներում բազմաթիվ մարդիկ կան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Պերեյրա և Կալի քաղաքներում ստորգետնյա ցնցումները գետնին են հավասարեցրել բարձրահարկ շենքեր, Մանիսալես քաղաքում պոկվել-ընկել է պատմական տաճարի աշտարակներից մեկը։ Միայն Կալիում զոհվել է 85 մարդ։ Փլուզվել են քաղաքի հիվանդանոցների մեկի վերին հարկերը. որոշ հիվանդներ փլատակներում են, ևս 600 հիվանդ բուժօգնություն է ստացել փողոցում։ Պերեյրա քաղաքում, որը երկրաշարժից ամենաշատը տուժած Ռիսարալդայի նահանգի մայրաքաղաքն է, իշխանությունները հայտնել են 66 զոհի մասին։ Եվս 13 մարդ զոհվել է Չոկոյի նահանգում, որը երկրաշարժի էպիկենտրոնն էր։ Հունիսին 7,2 և 7,5 մագնիտուդով իրար հաջորդող երկրաշարժեր են տեղի ունեցել Վենեսուելայում։ Ըստ Reuters գործակալության, այդ ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 6300-ը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10532

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով