Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Տորոնտոյի համալսարանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Ռոզա Բաբայանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Ռոզա Բաբայանը հանրային առողջապահություն է ուսումնասիրել և առողջապահական դիվանագիտության գործադիր դասընթաց է անցել Տորոնտոյի համալսարանում (Կանադա), սոցիալական ծառայությունների ոլորտի երկարամյա պրոֆեսիոնալ է: Ռոզա Բաբայանի կենսագրությունը: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ 02/2026-08/2026 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական (իրավական խորհրդատվություն) 02/2020-12/2025 ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համատեղ ծրագրի (UNAIDS) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրասենյակի ռազմավարական և գործառնական ղեկավարում, միջազգային գործընկերների և դոնորների հետ համագործակցություն 04/2017-02/2020 UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում 06/2008-06/2017 UNAIDS, Մարդու իրավունքների և իրավական հարցերի խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացում 09/2013-02/2020 Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ։ Առողջապահական իրավունքի և բիոէթիկայի բաժնի ղեկավար ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՓՈՐՁ 2008-2022 թթ. Ասիական զարգացման բանկ (ADB) Փորձագետ՝ առողջապահության բնագավառի մարդկային կապիտալի զարգացում Եվրոպայի խորհուրդ (CoE), Տեղական և միջազգային Փորձագետ՝Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, Պրոբացիայի համակարգի ներդրում WHO (ԱՀԿ), Իրավական փորձագետ՝ Ոլորտային օրենքների և ռազմավարությունների մշակում UNICEF, իրավաբան-փորձագետ Երեխաների իրավունքների իրացման ծրագրեր, Ալյուրի հարստացման քաղաքականության մշակում UNFPA, իրավական փորձագետ Վերարտադրողական առողջություն, Հաշտարարի ինստիտուտի ներդրում OSF, իրավական փորձագետ Առողջապահական իրավունքի կրթական բաղադրիչի զարգացում, Պալիատիվ բուժօգնության ներդրում ՀՀ-ում World Vision Armenia Մոր և մանկան առողջության ոլորտին վերաբերող բարեփոխումների ծրագիր, կրթում ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 12/2022 – մինչ օրս Ասպիրանտ, Սահմանադրական իրավունք Ատենախոսության թեմա՝ «Պացիենտների իրավունքների սահմանադրաիրավական կանոնակարգումները ՀՀ-ում» 09/2025- 07/2026 Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Executive MBA, Հաստատությունների կառավարում 03/2023-09/2023 UN Staff College, Leading for Transformational Change Course 08/2021 – 08/2022 Տորոնտոյի համալսարան, Կանադա Dalla Lana School of Public Health, Canada, Toronto, Executive Course in Global Health Diplomacy 09/2001 – 06/2005 Մոսկվայի իրավաբանական ինստիտուտ, Իրավագիտության ֆակուլտետ, Իրավաբանի դիպլոմ 09/1996 – 05/2001 Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա Անասնաբուժության և սանիտարական փորձաքննության ֆակուլտետ, սանիտարական փորձագետ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈւԹՅՈՒՆ Հայերեն (մայրենի) Անգլերեն (գերազանց) Ռուսերեն (գերազանց)

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10532

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով