Լեհաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են պայմանագիր Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ

Լոձ քաղաքում Լեհաստանի թիվ 1 ռազմական ավիացիոն գործարանը և ամերիկյան Boeing կորպորացիան ստորագրել են պայմանագիր Լեհաստանի կողմից գնված 96 Apache AH-64E հարվածային ուղղաթիռների սպասարկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Արարողությանը մասնակցել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նրա խոսքով՝ այն կդառնա Եվրոպայում ամերիկյան ուղղաթիռների սպասարկման խոշորագույն կենտրոնը։ Մարտին Լեհաստանի իշխանությունները նման պայմանագիր են ստորագրել ամերիկյան Lockheed Martin կոնցեռնի հետ, որը սենսորային համակարգեր է մատակարարում է Apache ուղղաթիռների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10625

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով