Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով օգոստոսի 11-13-ը պաշտոնական այց կկատարի Թուրքիա։ Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։ Այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների և քննարկվելիք հարցերի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։



