ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»,- նշել է ԱՄԷ ԱԳ նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10559

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով