Լիբանանը դարձել է մերձավորարևելյան առաջին երկիրը, որը չեղարկել է մահապատիժը

Լիբանանի պատգամավորների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մահապատիժը վերացնելու մասին օրինագծին՝ դրանում ուղղումներ մտցնելուց հետո: Այս մասին հաղորդում է լիբանանյան NNA ազգային լրատվական գործակալությունը։ Ըստ փոփոխությունների՝ օրենքի ընդունումից առաջ կատարված հանցագործությունները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ, մինչդեռ դրա ընդունումից հետո կատարված հանցագործությունները կպատժվեն խստացված ցմահ ազատազրկմամբ։ Մահապատիժը Լիբանանի օրենսդրությունում պաշտոնապես պահպանվել է երկար տարիներ, բայց դրա կիրառումը փաստացի կասեցվել է։ Վերջին մահապատիժը երկրում ի կատար է ածվել 2004 թվականին։ France 24-ը նշում է, որ այս օրենքի ընդունմամբ Լիբանանը դառնում է Մերձավոր Արևելքի առաջին երկիրը, որը վերացնում է մահապատիժը։ Երկրի արդարադատության նախարար Ադել Նասարը սա անվանել է «պատմական» իրադարձություն՝ նշելով, որ մահապատժի սպառնալիքը նախկինում խոչընդոտում էր նրան, որ արտահանձնման միջոցով Լիբանան ուղարկվեն կասկածյալներ այն երկրներից, որտեղ մահապատիժն արգելված է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10648

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով