Հորդարանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և համատեղ աշխատել խաղաղության, կայունության և միջազգային գործընկերության մեր ընդհանուր հանձնառությունն առաջ մղելու ուղղությամբ»,- ասված է Հորդանանի ԱԳ նախարարի ուղերձում։



