TRIPP-ի իրականացումն արդեն սկսվել է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի իրականացումն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի ընթացքում։ Երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծը մոտ ապագայում կիրականացվի։ Խոսելով երկաթուղային ենթակառուցվածքի մասին՝ Ալիևը հայտնել է, որ արդեն հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Նախիջևանում երկաթուղու կառուցման աշխատանքներն արդեն ընթանում են, երկաթուղու բացակայող հատվածները կվերականգնվեն։ Խոսքը Հայաստանի սահմանին մոտ գտնվող երկու հատվածների մասին է՝ Օրդուբադի և Սադարակի շրջանների տարածքներում։ Դրանց երկարությունը համեմատաբար փոքր է՝ մոտավորապես 3-ից 7 կիլոմետր։ Ալիևի խոսքով՝ երկաթուղու մնացած հատվածն ընդհանուր առմամբ գտնվում է աշխատունակ վիճակում և արդեն այժմ կարող է օգտագործվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10567

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով