Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել

Իսրայելական ուժերն օգոստոսի 12-ի վաղ առավոտյան պայթեցրել և ավերել են Լիբանանի հարավում՝ Զաուտար աշ-Շարկիա գյուղաքաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի դպրոցը։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռևս հայտնի չեն։ Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը մի քանի պայթյուն են իրականացրել երկրի հարավում գտնվող Նաբատիեի և Սուրի շրջաններում։ Բացի այդ, Քաֆրա ալ-Ասի շրջանում հյուրատուն է թիրախավորվել, որի հետևանքով կա մի քանի վիրավոր։ Նաև տեղեկություններ են հաղորդվում, որ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրայով անօդաչու թռչող սարքեր են թռչում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10619

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով